Իսկապես 1994-200թթ-երի կամուրջը, որ գցում է Սերգեյ Մարկեդոնովը բավականին հետաքրքիր է, որովհետև միացման գաղափարը ներդրվեց ՀՀ հռչակագրի հիմքում, բայց հաջորդ օրվանից իսկ, կասկածի տակ դրվեց, որովհետև միջազգային հարաբերությունները, բանակցություններն իրենց կանխալ կանոններն էին թելադրում: Լրագրող Արշալույս Մղդեսյանն այսպես մեկնաբանեց «Кавказ в XXI веке» տարեգրքում տպագրված Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովի հոդվածը:
Տարեգրքի շնորհանդեսը, որ կայացավ այսօր, հրատարակել է Կովկասի ինստիտուտի տասնութերորդ թողարկումն է՝ նվիրված Հարավային Կովկասում 21-րդ դարի առաջին երկու տասնամյակների արդյունքներին և նրա հետխորհրդային զարգացման միտումներին:
«Միացման գաղափարը տեղի չունեցավ, դա համար առաջ մղվեց, այսպես ասած, ազգերի ինքնորոշման գաղափարը և ինչ որ առումով Սերգեյ Մարկեդոնովը մոտենում է Հայաստանի այսօրվա իշխանությունների նարատիվին, որ մենք ի սկզբանե Անկախության հռչակագրին և Ղարաբաղյան ազատագրման կամ միացման գաղափարախոսությանը հակառակ ենք գնացել, այսինքն մի կողմից հայտարարել ենք միացում, մյուս կողմից՝ վարել են բանակցություններ ազգերի ինքնորոշման ուղղությամբ և Ադրբեջանից կախվածության մեջ են դրել այս խնդրի վերջնական լուծումը: Մարկեդոնովը բացատրում է, որ Ալիևն ուղղակի Հայաստանի Հանրապետությանը չի ճանաչել այդ սահմաններով»,-ասաց Մղդեսյանը և հավելեց, որ միջազգային հարաբերություններում պետք է շարժվել այդ խաղի կանոններով:
Կարդացեք նաև
Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Գոռ Պետրոսյանը նկատեց, որ Մարկեդոնովն անդրադառնալով 80-ականների վերջին Հայաստանում սկիզբ առած ազգային զարթոնքին՝ նշում է, որ Հայաստանը համատեղում էր ազգայնականությունն ու լիբերալիզմը, ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի: «Սերգեյ Մարկեդոնովի հոդվածը հյուսվում է մեր հիմնական հետազոտական հարցի շուրջ. ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի անկախացման հիմքում դրված գաղափարը՝ Լեռնային Ղարաբաղի Հայաստանին վերամիավորման , ազատագրման գաղափարն աստիճանաբար դուրս մղվեց Հայաստանի ներքաղաքական երկխոսությունից կամ դադարեց լինել Հայաստանում գերակշռող», ասաց նա:
Տարեգրքում Հարավային Կովկասի երկրների, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Ռուսաստանի գիտնականները վերլուծում են տարածաշրջանի քաղաքականության, տնտեսության և հասարակական կյանքի իրադարձություններն ու միտումները, ինչպես նաև Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները միմյանց և հիմնական արտաքին խաղացողների հետ։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ