Հայաստանի անունը հեռացվել է ամերիկյան զորավարժություններին մասնակցող երկրների ցանկից:
Ավելի վաղ Պենտագոնը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն ապրիլի 22-ին մեկնարկելու են Defender-23 զորավարժությունները, որին մասնակից երկրների թվում նշվում էր նաև Հայաստանը:
Այս պահին կայքում հաղորդագրությունը խմբագրվել է և Հայաստանի անունը դուրս է հանվել: Փաստացի, զորավարժություններին, ԱՄՆ-ից բացի, կմասնակցեն Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Կոսովոն, Մոլդովան,Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
ՀՀ իշխանավորների անպատժելիությունը անհանդուրժելի է: Ամերիկական զորավարժություններին մասնակցողներից ակնկալվում են բարձր բարոյական նշաձողեր` պատասխանատվության և հանցանքի համար պատասխանատվություն կրելու անթաքույց պատրաստակամություն… Որոշվեց ՀՀ անունը հանել մասնակիցների ցանկից: “Ալեն Սիմոնյան”-ը չափազանց թանկ է արժենում ՀՀ համար. մոտակա պատերազմում հայ երիտասարդներ են զոհվելու այս զորավարժություններում հմտություն, գիտելիքներ չհավաքելու պատճառով…