Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարբեր ուղղություններով առ այսօր առկա են կիսատ լուծումներ և լուրջ թերացումներ». Արմեն Աշոտյան

Ապրիլ 06,2023 20:11

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդարադատության նախարարությունը սին հպարտությամբ երեկ հաղորդում էր, որ «առաջընթացով պայմանավորված Հայաստանը վերջապես դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ․ գնահատումների արդյունքներով»։

Նախարարությունը տպավորություն էր փորձում ստեղծել, որ նախկինները իբր անբավարար էին, իսկ ներկաները` բավարար:

Նախարարությունը սակայն «համեստաբար» լռում է, որ միայն 2016 թ. փետրվարի 25-ից մինչև 2017 թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր 18 հանձնարարականից 5-ը ԳՐԵԿՈ-ն գնահատել էր բավարար կամ  բավարար կերպով, 12 հանձնարարական` մասամբ իրականացված և միայն մեկը` չկատարված (xvi):

Ահա մանրամասն տվյալները` ձախողված ցուցանիշներից։

2019 թ.

բավարար կամ բավարար կերպով – v, vi, x, xii, xiii, xiv և xvii, մասամբ –  i-iv, vii-ix, xi, xv, xvi եւ xviii

2021 թ.

բավարար կամ բավարար կերպով –  v, vi, x, xii, xiii, xiv և xvii, մասամբ –  i-iv, vii-ix, xi, xv, xvi և xviii

2023 թ.

բավարար կամ բավարար կերպով –  v, vi, x, xii, xiii, xiv, xv, xvii և xviii, մասամբ –  i-iv, vii-ix, xi և xvi

Այսպիսով, ԳՐԵԿՈ-ի զեկույցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018-ից hետո Հայաստանի իշխանությունները մի շարք հանձնարարականների իրականացման ուղղությամբ գործադրում էին անբավարար ջանքեր։

2019 թվականին GRECO-ի զեկույցով առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով Հայաստանը դասվել էր «ընդհանուր անբավարար» երկրների շարքում, ինչը չէր եղել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին:

Արդյունքում, տարբեր ուղղություններով առ այսօր առկա են կիսատ լուծումներ և լուրջ թերացումներ, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի մասին իշխանությունների բարձրագոչ հայտարարությունների և այդ ուղղությամբ արված իրական քայլերի անհամարժեքությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930