Վարդաշեն 6-րդ փողոց 66/1 եւ 68/ա հասցեի երկու շենքերի մի խումբ բնակիչներ այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց էին՝ հանդիպելու համար փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, սակայն հանդիպումը չի ստացվել։ Բնակիչները ժամեր շարունակ սպասել են։
«Հիմա ժամանակ չունեմ այդքանը պատմելու, բայց գնացել էինք, պետք է հանդիպեինք։ Չենք հանդիպել։ Մինչեւ ամսի 13-ը ժամանակ ենք տվել այցելելու համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։
Մեր ճշտող հարցին՝ Տիգրան Ավինյանից խոստում կա՞ այդ հասցեներն այցելելու, նա պատասխանեց․ «Դե պետք է իրեն փոխանցեն»։
Ըստ մեր զրուցակցի՝ բնակիչների պահանջն է նոր շենք տեղափոխվելը, որովհետեւ այդ երկու շենքերը 4-րդ կարգի վթարային են, փլուզումների վտանգ կա։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ