Ապրիլի 6-ին նշանակված էր Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Պաշտոնին հավակնում էր 2 թեկնածու՝ Սարգիս Արզումանյանն ու Էլիզա Մանթաշյանը:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, թեկնածուներից Էլիզա Մանթաշյանը չի ներկայացել, իսկ մյուս թեկնածուն չի հաղթահարել թեստավորման փուլը: Ըստ էության, մրցույթը չի կայացել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ