Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ամոթն է նաեւ այն ընտրողների, որոնք իրենց քվեով Արթուր Հովհաննիսյանին բերել են ԱԺ»․ Գեղամ Նազարյան

Ապրիլ 06,2023 16:52

«Կատարվածը ոչ միայն ՔՊ-ի, այլեւ մեր բոլորիս ամոթն է։ Նկատի չունեմ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին, այլ բոլոր ընտրողներին, որոնք իրենց քվեով Արթուր Հովհաննիսյանին բերել են խորհրդարան, եւ որը փողոցային ամենացածր կարգի սպառնալիքներով էր սպառնում ՄԻՊ թեկնածուին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Հիշեցնենք, որ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ապրիլի 4-ին ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով եւ վիրավորանքներով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականները, այդ թվում Արթուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանը, աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։

Գեղամ Նազարյանը նշեց․ «Համոզված եմ, որ եթե սա լիներ 5-7 տարի առաջ․․․Հիշո՞ւմ եք ինչ աղմուկ եղավ, երբ Մհեր Սեդրակյանը լրագրողին սպառնաց ծնոտը ջարդել։ Եվ ճիշտ էր, որ աղմուկ էր, լրագրողները համախմբվեցին։ Բա հիմա մե՞զ ինչ է եղել։ Մատ է թափ տալիս ու ասում՝ «հել ստուց գնա, արա, չենք տփի, լեզուդ կկտրենք»․․․հարիր չի, էլի»։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու վրա, եւ 4 օր անց միայն ներողություն խնդրեց։ Այս միջադեպին անդրադառնալով՝ Գեղամ Նազարյանն ասաց, որ դա հարիր չէ ԱԺ նախագահին, եւ կապ չունի, թե քաղաքացին նրան ինչ է ասում․ «Ինքն ԱԺ նախագահ է։ Փողոցում իրեն ինչ ասես կարող են ասել։ Բոլորին էլ ասում են։ Մեզ էլ են վիրավորում, թե՝ ինչու այս կամ այն չենք անում։ Երեկ «Բարսելոնան» «Ռեալ»-ից խայտառակ պարտություն կրեց։ Տրիբունայից «Բարսելոնայի» մարզիչ Չավիին ինչ ասեց ասեցին՝ դավաճան, անգրագետ։ Գնար բռնել տար ու թքե՞ր վրաները։ Մինչ մենք այստեղ «քաչալ շուն ու գող փիսո» ենք ասում, Ադրբեջանը որտեղ ուզում տեղակայվում է, իսկ Ստեփանակերտի ճանապարհին ահաբեկում են հայ կանանց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930