«Այս պահին ո′չ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ո′չ խմբակցությունում նման հարց չի քննարկվում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան հարցի՝ արդյոք ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց քննարկվո՞ւմ է ՔՊ-ում, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետք է պաշտոնանկ արվի իր վարքագծի համար։
Լրագրողների՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հետ կապված հարցերին Սարգիս Խանդանյանն այսպես արձագանքեց․ «ԱԺ-ն 2021-ի օգոստոսին ընտրել է ՀՀ ԱԺ նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները, և որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա»։
Հարցին՝ մի՞թե նպատակահարմար չէ այդ հարցի քննարկումը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Այդպիսի հարց չկա օրակարգում, և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ