ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվել գնահատական տալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու վարքագծին։
«Մեկնաբանություն չունեմ, դեպքի հանգամանքներին ծանոթ եմ այնքանով, որքանով դուք եք ծանոթ՝ մամուլից։ Հարցի ճիշտ հասցեատերը չեմ»,-այսպես պատասխանեց ՊԵԿ նախագահը։
Հարցին՝ արդյոք մտահոգված չէ՞ այս միջադեպով՝ որպես հեղափոխական, հարցին ի պատասխան Բադասյանն ասաց․ «Ես բոլոր միջադեպերով, որոնք կարող են մտահոգիչ թվալ ժողովրդավարության տեսանկյունից, մտահոգվում եմ»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ