Ապրիլի 15-ից 23-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Ըստ EWF-ի կայքի հրապարակման, մասնակցության հայտ ներկայացրել է 42 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը: Սակայն այդ երկրի ծանրորդները, ի վերջո, կժամանե՞ն Հայաստան, թե ոչ, պետք է հայտնի դառնար մարտի վերջին:
Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանից հետաքրքրվեց, թե այդ երկիրը իր մասնակցությունը վերջնականապես հաստատե՞լ է, ինչին ի պատասխան պարոն Գիլոյանը ասաց, որ Ադրբեջանի հայտը մնում է ուժի մեջ, որ իրենք Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի միջոցով իրենց պատվիրակության համար անվտանգության երաշխիքներ են ուզել եւ Հայաստանն այդպիսի երաշխիքներ տվել է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ մասնակից բոլոր երկրների պատվիրակությունների անդամների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ