Վտանգված է «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի եւ նրա ընտանիքի կյանքի իրավունքը: Aravot.am-ը անդրադարձել է նրա դատական գործին:
Aravot.am-ի հետ զրույցում Անդրանիկ սարկավագ Մանուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Սեդրակյանը հիշեցրեց, որ դիմել էին դատարան, երբ արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր պաշտոնավարման վերջին օրով շինարարության թույլտվություն էր տվել ու պաշտոնը թողել. «Դրանից հետո այդ շինթույլտվությունը վիճարկել ենք վարչական դատարանում, վարչական դատարանին խնդրել էինք կասեցնել՝ մինչեւ վճիռ կայացնելը: Դատարանը կասեցրել էր, հետո իրենք միջնորդել էին, վերացրել էին: Դրանից հետո դիմել էինք ընդհանուր իրավասության դատարան»:
Փաստաբանի խոսքով. «Շինարարության թույլտվությունն ապօրինի է, քանի որ շինարարատեխնիկական բազմաթիվ նորմատիվների խախտմամբ է տրամադրվել, ու փաստացի կառուցապատումը շինթույլտվության հետ, մեղմ ասած, այդքան էլ չի խոսում, քանի որ շենքը կառուցվում է մասնակի զավթելով Անդրանիկ Մանուկյանի սեփական հողամասը: Կառուցապատողը բազմաբնակարան շենք է կառուցում, որը մի մասով համընկնում է Անդրանիկ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի հետ: Ընդհանուր վեճի էությունը սա է, էլ չենք խոսում բազմաթիվ նորմերի խախտումների մասին՝ սկսած լուսավորությունից ավարտված հակահրդեհային միջտարածության բացակայությամբ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ