Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխվել մի քանի անձինք։
Օպերացիան իրականացվել է ժամը 17։30-ի սահմաններում՝ Բաբաջանյան փողոցից Ոստիկանություն են տեղափոխվել Ալիկ Բանդուրյանը, Մհեր Պետրոսյանը, Միսաք Փաշիկյանը, Արմեն Սադիխյանը և Պապին Բեյբությանը:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք բերման են ենթարկվել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու, կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով։
Բերման ենթարկվածներից Ա․ Բանդուրյանն էլ քրեական աշխարհում հայտնի «Նորատուսցի Ալիկն» է։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: