ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ ժամերով, երբեմն՝ օրերով, չեն կարողանում հանձնուք փոխանցել ՔԿՀ-ներում գտնվող իրենց հարազատներին։ Հաջողելու դեպքում էլ հանձնուքը հասցեատիրոջը հասցվում է այնքան ուշ, որ միջի սնունդն արդեն փչացած է լինում։
Խնդրի առնչությամբ հարցում ուղարկեցի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։
Ի զարմանս ինձ՝ նախարարը վստահաբար պնդում է, որ իմ հայտնած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Կարդացեք նաև
Մինչդեռ, նման դեպքի ականատես եմ եղել նաև ես։
Մտահոգություն են հայտնում հատկապես հանրապետության հեռավոր վայրերից ժամանացած քաղաքացիները, որոնք ստիպված են լինում բավականին երկար ժամանակ կորցնել հանձնուքը փոխանցելու համար։
Նախարարին ուղարկել եմ ևս մեկ հարցում՝ առաջարկելով, որ Արդարադատության նախարարությունը վերջինիս հանձնառությամբ ՔԿՀ-ներում իրականացնի մոնիթորինգ՝ պարզելով, ապա լուծում տալով խնդրին։
Որպես խնդրի լուծում՝ առաջարկում եմ ավելացնել ՔԿՀ-ներում աշխատակիցների թիվը։ Սա կարող է նպաստել, որպեսզի հերթեր չգոյանան, և քաղաքացիները հնարավորություն ունենան փոխանցել հանձնուքը առանց ավելորդ խոչընդոտների։