Հանրապետության տարածքում`
Ապրիլի 6-ի ցերեկը, 9-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 7-8-ին, 10-11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ: Ապրիլի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-8-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 9-ի ուշ երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 8-ին, 10-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Կարդացեք նաև
Օդի առավելագույն ջերմաստիճան 24.8°C (1975թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -5.8°C (1965թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 10.5°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ