«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը
Տարիներ շարունակ նշվել է (այդ թվում՝ պետական կառույցի կողմից), որ հաղորդակցումը համարվում է վերահսկողության գործիք: Արտադրողի մոտ հայտնաբերված խնդրի հանրայնացումը միշտ դիտարկվել է որպես սանկցիոն գործիք: Խոշոր արտադրողները միշտ պատրաստ են եղել տուգանվել մի քանի անգամ ավելի, միայն թե իրենց խնդիրը հանրային դաշտում չհայտվնի: Իսկ այստեղ շատ «թափանցիկ» նշվում է, որ ՉԻ նշվում, թե որ արտադրողների մոտ են խնդիրներ հայտնաբերվել: Չի նշվում, թե ինչ չէին արել կամ ի՞նչ էին արել, որ անհամապատասխան ապրանք էր հայտնվել շուկայում:
Ահա թե ինչպես է սպառողի իրավունքը ձևափոխվում տնտեսվարողի իրավունքի:
Հ.Գ. Ահա թե ինչու պետք չի զարմանալ, երբ կիրառվում են սահմանափակումներ և պաշտոնական մակարդակում հանրայնորեն խոսում վատ վերահսկողությունից:
Կարդացեք նաև