«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը
Դոլարի կուրսը ստաբիլ շարունակում է ընկնել, շարունակելով վնասել մեր արտահանողներին: Ի՞նչ անել:
1.Աջակցել արտահանողներին: Բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս:
2.Ավելացնել հարկերը բոլոր այն ներկրվող ապրանքների նկատմամբ, որի արտադրությունը մենք ունենք: Դա մի կողմից արժեզրկվող դոլարի ֆոնին կհավասարակշռի ներկրողների ստացած առավելություններ, մյուս կողմից կօգնի հայ արտադրողներին գոնե ներքին շուկայում իրենց ամուր զգալ, լրացնել արտահանման կորուստները: Պլյուս՝ կարող է պատճառ դառնալ շատ ներկրողների վերափոխմանն արտադրողի ու արտահանողի:
Կարդացեք նաև
3.Աջակցել արտահանողներին, ֆինանսավորելով տարբեր երկրների դիստրիբյուտորների, վաճառողների բիզնես տուրերը Հայաստան: Ամիսը մի երկրի վաճառողների այցելություն կազմակերպել կամ ֆինանսավորել կազմակերպիչներին: Հաստատ տուրիստականներ կլինեն, որ կկարողանան դա անել:
4.Վերջերս մեր պետությունը պարտնյոր է դառնում հանքարդյունաբերության մեծ ընկերություններին: Այդ պարտնյորության ոչ թե ուղղակի գնա բյուջե ու ծախսվի սպառման վրա, այլ ֆոնդի միջոցով ներդնել տնտեսության արտահանման սեկտոր: Մոտավոր էդպես է գործում Սաուդյան Արաբիայի PIF-ը, (Public investment fund), որտեղ հոսում է իրենց ամենամեծ նավթային ընկերության, Saudi Aramco-ի շահույթները, հետո այն ներդրում են ինչպես իրենց տնտեսության, այնպես էլ իրենց տնտեսությանը հետաքրքրող միջազգային բիզնեսներում: Էն երկար քաղաքը հենց էդ ֆոնդով են կառուցում:
Տնտեսությունը կանգնած է արտահանողների ուսերին, պետք է ամեն գնով ուժեղացնել արտահանողներին, օգնել դիվերսիֆիկացնել ու մեծացնել արտահանումը: