Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈԱՖ-ը դրամահավաք է մեկնարկել՝ հաջակցություն Արցախի երեխաներին

Ապրիլ 06,2023 12:47

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մեկնարկել է հատուկ դրամահավաք, Արցախում արգելափակման մեջ գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին այս դժվարին ժամանակահատվածում աջակցելու համար։ Չնայած Արցախի ամբողջական շրջափակմանը, ՔՈԱՖ-ը մնում է հավատարիմ իր առաքելությանը և շարունակում մատուցել կենսական կարևորություն ունեցող ծառայություններ, այդ թվում՝ հոգեբանական աջակցության, լոգոպեդական, վաղ տարիքի կրթության և սոցիալական աշխատանքի։

Կազմակերպության աշխատանքները Ստեփանակերտում մեկնարկել են 2022 թվականից՝ 3-6 տարեկան երեխաներին տրամադրելով նախադպրոցական կրթություն և լոգոպեդի ծառայություններ, իսկ մյուս խմբերին՝ հոգեբանական և սոցիալական ծառայություններ, որոնք օգնում են տեղացիներին հաղթահարել տարածաշրջանում տիրող ճգնաժամը։ Իրավիճակի օրեցօր վատթարացումը խիստ անբարենպաստ է ազդում երեխաների վրա՝ նրանց մոտ առաջացնելով սթրես, անքնություն, մղձավանջներ և ինքնարտահայտվելու դժվարություններ։

ՔՈԱՖ-ի 9 նվիրյալ կանանցից բաղկացած ստեփանակերտյան թիմը հնարավորինս փորձում է մեղմել վերջին պատերազմի կործանարար ազդեցությունը երեխաների բարվոքության վրա։ ՔՈԱՖ-ի հոգեբանական աջակցության ծրագրերը նպատակ ունեն օգնելու երեխաներին հաղթահարել հոգեբանական տրավմաները և մարտահրավերները։ Կրթական ծրագրերի բոլոր մասնագետները հոգեբաններ են, ովքեր ապահովում են լավագույն խնամքը և աջակցությունը մեր երեխաներին։

Արցախում իրավիճակը շարունակում է վատթարանալ, այդ իսկ պատճառով ՔՈԱՖ-ի գարնանային դրամահավաքը նպատակ ունի հույս արթնացնելու արցախցի մանուկների և նրանց ընտանիքների համար և ապահովելու մեր համապարփակ ծառայությունների անխափան մատուցումը։ Նվիրաբերելով ՔՈԱՖ-ին, աջակիցները կարող են միանալ մեր շարժմանը և երկարաժամկետ ներդրում կատարել արցախյան համայնքների կայունության մեջ։ Այսպես մենք կարող ենք ցույց տալ, որ այս համայնքները մոռացված չեն և մեծապես դրական ազդեցություն ունենալ այնտեղի բնակիչների կյանքի վրա։

Ցանկացողները կարող են միանալ դրամահավաքին հետևյալ հղումով:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) շահույթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի և կարիքների վրա: COAF-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: COAF-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից՝ ընդլայնվելով ողջ երկրի տարածքով՝ ավելի քան 60 գյուղերում ու համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930