JAMnews. Մարտի կեսերին Եվրախորհրդարանի ընդունած «ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին» զեկույցը կոչ է անում Եվրամիությանը անձնական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, որոնք կոպտորեն խախտում են մարդու իրավունքները: Պաշտոնական Բաքուն առանձնապես չի կարևորել այդ կոչերը, իսկ Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանին մեղադրել է կողմնակալության մեջ։ Իրավապաշտպան Ֆուադ Հասանովի խոսքով՝ եթե նույնիսկ իշխանությունները հրապարակային կերպով չեն համաձայնում նման կոչերի հետ, նրանք ստիպված են լրջորեն մտածել դրանց մասին։
Իրավապաշտպան Ֆուադ Հասանովի խոսքով՝ Եվրախորհրդարանի զեկույցում փորձ է արվել օբյեկտիվ և հավասարակշռված գնահատական տալ Ադրբեջանի իշխանությունների գործունեությանը, «թեև, բնականաբար, կարող են լինել որոշ բացառություններ»։
Պատժամիջոցների կիրառումը հնարավո՞ր է
Փորձագետը նաև անդրադարձել է Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությանը։
Կարդացեք նաև
«Պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին որոշումը նախատեսում է անդամ պետությունների տարածքով մուտք գործելու կամ տարանցիկ անցում կատարելու արգելք։ Պատժամիջոցները ենթադրում են նաև ֆիզիկական անձանց, մարմիններին և կառույցներին պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող միջոցների և տնտեսական ռեսուրսների սառեցում։ Պատժամիջոցների տակ կարող են հայտնվել նաև անհատներ և կազմակերպություններ, որոնք միջոցներ կամ տնտեսական ռեսուրսներ են տրամադրում այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք արդեն իսկ ընդգրկված են ԵՄ պատժամիջոցների ցուցակում»։
«Ստիպված են լրջորեն մտածել»
Այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանն ընդունեց այս զեկույցը, ադրբեջանական խորհրդարանն ընդունեց պատասխան հայտարարություն, որում եվրոպացի պատգամավորներին մեղադրեց կողմնակալության մեջ։
«Եվրախորհրդարանի նման կոչերը օրինակ են հրապարակային, այսինքն՝ բաց դիվանագիտության։ Խորհրդարանը, որը կախված է միայն եվրոպացի ընտրողներից, հանդիսանում է բաց, մարդու իրավունքներ պաշտպանող կառույց և կոչեր է արել հօգուտ Ադրբեջանի քաղաքացու։
Խորհրդարանը ԵՄ 2 մարմիններից մեկն է, որն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք և երկկողմ համաձայնագրերի վրա «վետո» դնելու իրավունք։ Ներկայումս ԵՄ-ի և Ադրբեջանի միջև՝ փոխադարձ պարտավորությունների վրա հիմնված համագործակցության ուրվագծերը ավելի հստակ են դառնում։ Այս իմաստով, եթե նույնիսկ իշխանությունները հրապարակային կերպով չեն համաձայնում նման կոչերի հետ, նրանք ստիպված են լրջորեն մտածել դրանց մասին»,- հայտարարել է Ֆուադ Հասանովը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: