ԱՐՑԱԽՊՐԵՍ. Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում 300-ից ավել նոր հուշարձան է հայտնաբերվել, որոնք պետական ցուցակներում հաշվառված չեն այդ թվում խաչքարեր, արձանագիր և ոչ արձանագիր, տապանաքարեր, եկեղեցիների, մատուռների ավերակներ։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Հայրապետյանը:
Անդրադառնալով շրջափակման հետևանքով որոնողական աշխատանքների խնդիրներին՝ մեր զրուցակիցն առանձնացրել է տրանսպորտային վառելիքի պակասը, որի պատճառով կազմակերպության կողմից դաշտային աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
«Մինչ շրջափակումն իրականացված աշխատանքների արդյունքում հիմնականում նորություններ գրանցվել են Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր և Վաղուհաս համայնքների, Ասկերանի շրջանի Պատարա գյուղի տարածքներում»,-մանրամասնել է Ա. Հայրապետյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքներին երբեմն միանում են նաև տեղացիները, որոնք պատահական ինչ-որ բան գտնելու դեպքում անմիջապես հայտնում են ծառայությանը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: