Մարտի 30-ին կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Լաչինի միջանցքում տեղի ունեցած գործընթացներից եւ հայտարարեց, որ դիրքային որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Փաշինյանի այս հայտարարությունից ժամեր անց Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որով, ըստ էության, հերքեց Փաշինյանին: Մասնավորապես, հայտարարության մեջ դրույթ կար, որ սահմանի որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացնել ինժեներական աշխատանքներ: ԱԱԾ-ն նշել է, որ, հայկական կողմի հաշվարկներով, հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։