Հայաստանը անընդհատ ու շարունակաբար նոր անվտանգային մարտահրավերների է բախվում։ Նույնիսկ իշխանությունները չեն բացառում առաջիկայում Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունը։ Եվ այս պահին թերևս առաջնային նշանակություն ունի հասարակությանը նոր ագրեսիային դիմագրավելուն նախապատրաստելը՝ մանավանդ այն պայմաններում, երբ ցանկացած պահի սպասելի է, որ հակառակորդը կարող է նոր առաջխաղացում ունենալ։ Այս շրջանակներում առավել քան կարևոր է հայկական զինված ուժերի ամրապնդումը։ Բայց դրա փոխարեն իշխանությունները, դիտմամբ թե պատահմամբ, պայմաններ են ստեղծում, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվանա ու տրամադրվի հետագա սադրանքներին։
Ու զարմանալի է, որ իշխանությունները դրանից հետո էլ փորձում են հանրությանը համոզել, թե բանակցությունների արդյունքում Հայաստանի դիրքերը բարելավվել են, ինչը քիչ հավանական է։ Դրանով ուղղակի ցանկանում են ցրել մարդկանց անհանգստությունը, որպեսզի այն բողոքի դրսևորումների չվերածվի։
Ուշադրություն շեղելու հարց են լուծում նաև շոուների վերածված քրեական գործերը, որով փորձում են ցույց տալ, թե իբր բյուջեի համալրման համար բռնագանձումներ են կատարում։ Ու բազմաթիվ մարդիկ էլ հավատ են ընծայում այս ամենին։ Դրա արդյունքում տպավորություն է առաջնում, թե Հայաստանը գոյաբանական վտանգի առաջ կանգնած չէ, կարելի է առօրյա կենցաղային հարցերով զբաղվել։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։