Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի այս գործողություններին գործուն հակազդեցություն չկա նաեւ եռակողմ հայտարարությունը ստորագրած ՌԴ-ից. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 06,2023 10:45

Ռազմական նոր ագրեսիայի համար հիմքեր ստեղծելու ուղղությամբ պաշտոնական Բաքուն կատարում է դանդաղ, բայց հետեւողական քայլեր: Արդեն չորրորդ ամիսն ընթացող Լաչինի միջանցքը փակ պահելու ռեժիմի խստացմամբ ադրբեջանական պետության ղեկավարը փաստացի չեղարկում է Արցախում հրադադարն ապահովող միակ փաստաթղթի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կետը: Այն միակ գործող փաստաթուղթն է, որը տարածաշրջանում կանխում է ռազմական գործողությունների վերսկսումը, հետեւաբար, պաշտոնական Բաքվի հեռահար նպատակներն առավել քան թափանցիկ են ու իրատեսական:

Ադրբեջանի այս գործողություններին գործուն հակազդեցություն չկա նաեւ եռակողմ հայտարարությունը ստորագրած ՌԴ-ից: Հավանաբար, կաշկանդված լինելով ուկրաինական հակամարտությամբ՝ Մոսկվան ձեռնպահ է մնում Բաքվի նկատմամբ կտրուկ գործողություններից, ինչն ավելի սանձարձակ է դարձնում վերջինիս: Մոսկվայից նաեւ հայտարարում են, որ խաղաղապահների մանդատի լիազորությունները սահմանափակ են, հետեւաբար, ավելին չեն կարող անել: Այս դեպքում Արցախում գործընթացների աղետաբեր ընթացքը կանխելու համար անհրաժեշտ են անվտանգության եւ մարդու իրավունքների պահպանման լրացուցիչ մեխանիզմներ ու միջոցներ: Ադրբեջանը մերժում է այդ ուղղությամբ ցանկացած առաջարկ: Պարզ է, որ իր նենգ նպատակներն իրականացնելու ճանապարհին Բաքուն չի ցանկանա տեսնել միջազգային միջնորդ այլ ձեւաչափ: Այստեղ է, որ առաջնային անհրաժեշտություն են դառնում այդ մեխանիզմներն Ադրբեջանի ղեկավարությանը պարտադրելու միջազգային կառույցների գործողությունները: Այն չանելն ուղղակի նշանակում է, որ միջազգային հանրությունն աչքերը փակում է հերթական՝ արդեն քաղաքակրթության 21-րդ դարում իրականացվող սողացող ցեղասպանության փաստի առաջ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930