Երգահան, պրոդյուսեր Գիսանե Պալյանը՝ Բրյունետի «Եվրատեսիլի» երգի ու մրցույթի մասին
– Երգչուհի Բրյունետն այս տարի Հայաստանի պատվիրակն է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում: Ի՞նչ կարծիքի եք մեր պատվիրակի երգի մասին։
– Կարծում եմ՝ ներկա պահին մեր ներկայացուցիչը շատ ճիշտ է ընտրված, քանի որ համապատասխանում է ժամանակակից շոու-բիզնեսի բոլոր պահանջներին` ժամանակակից ոճաբանություն, լավ ձայնային տվյալներ, արտիստիզմ, կրեատիվ մտածելակերպ ու վառ ընդգծված անհատականություն։
– Առաջին հերթին ի՞նչը Ձեզ գրավեց։
Կարդացեք նաև
– Երգը համապատասխան է ժամանակակից միտումներին` ունի ազդեցիկ ու հիշվող մեղեդային հատված, ռեփ, որն արդիական է, ու գերէմոցիա, որ հասցվում է տեղ՝ թե երգով, թե տեսահոլովակով։
Երաժշտական գունապնակը չափազանց խայտաբղետ է` հուզական ու նուրբ պիանոներից մինչեւ ագրեսիվ ռեփային ռեչիտատիվ, դրամատիկ կուլմինացիայից մինչեւ հայերեն խոսքի կատարյալ միաձուլում այս հայկականին ոչ բնորոշ վիճակին:
Ակամայից համեմատում եմ այս վիճակը XX-րդ դարասկզբի գրականության մեջ էկզիստենցիալիստների ստեղծագործությունների հետ, որոնց նպատակը հույզ ու տրամադրություն ստեղծելն էր…
– Որպես պրոդյուսեր ի՞նչ կփոխեիք երգի մեջ։
– Ոչինչ չէի փոխի։
– Իսկ «Եվրատեսիլը» արդար մրցույթ համարո՞ւմ եք։
– Միանշանակ չեմ կարող ասել…
– «Եվրատեսիլի» պատմության մեջ ո՞րն է Ձեր ամենասիրելի երգը։
– Մի քանի երգեր կարող եմ առանձնացնել, որոնցից մեկը Իվետա Մուկուչյանի LoveWave-ն է։
Զրուցեց Մարիամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
05.04.2023