Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային Բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Ջրային ոլորտի տնօրեն Ուիսթոն Յուին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են ջրային ոլորտում նախատեսված բարեփոխումների իրականացման գործընթացում համագործակցության հնարավոր ուղղությունները:
Քննարկվել են նաև ջրային ենթակառուցվածքների արդիականացմանն առնչվող մի շարք հարցեր: ՀԲ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ներկայացնելու Կառավարությանը տվյալ ոլորտում ՀԲ հայտնի լավագույն փորձը:
ՀՀ կառավարություն