Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության բռնության ծարավը և հերթական ֆիասկոն. Արթուր Հովհաննիսյան

Ապրիլ 05,2023 23:20

ՔՊ-ի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը տելեգրամի իր ալիքում գրում է.

«Երեկ ընդդիմության ՄԻՊ միասնական թեկնածուի կողմնակիցների կողմից Ազգային Ժողովի դիմաց տեղի ունեցած հավաքի ընթացքում հնչել են  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղաքական թիմի անդամների, քաղաքական ուժի կողմնակիցների հանդեպ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Մասնավորապես, հնչել է «պետք է այս քաղաքի ծառերից գլխիվայր կախվեն բոլոր նիկոլական թուրքերի մարմինները» արտահայտությունը եւ մի շարք այլ վիրավորանքներ ու սպառնալիքներ։

Սա ակնհայտ շարունակությունն էր առավոտյան մեկնարկած ՄԻՊ ընտրության հարցի քննարկման, և Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել շատ կոնկրետ դեպքերի հաջորդականության շղթայով։ Նախ, օրեր առաջ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը հանձնաժողովի նիստի ժամանակ հարձակվում է Վլադիմիր Վարդանյանի վրա և մարմնական վնասվածքներ հասցնում նրան, դրան հաջորդած օրերին ընդդիմադիր շրջանակները սկսում են հերոսացնել բռնություն գործադրած պատգամավորին` դրանով խրախուսելով բռնությունը և բորբոքելով բռնության հանրային խոսույթ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը չի դատապարտում այս աննախադեպ բռնության տանող գործողությունները, այնուհետև մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում Էդգար Ղազարյանը հայ ժողովրդին կոչում է ադրբեջանաթուրքական անունով, իսկ քիչ անց ԱԺ դիմաց Էդգար Ղազարյանի և  ընդդիմադիր խմբակցության կողմնակիցները վարչապետի կողմնակիցների հանդեպ հնչեցնում են ակնհայտ բռնության և ահաբեկչական կոչեր:

Սա բռնության նախապատրաստության, գործադրման, խրախուսման և հետագա խորացման շղթայական գործողությունների շարք էր, որի կարևոր օղակներից մեկը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստն էր, որտեղ հանձնաժողովի նախագահը ունեցել է իր հստակ դերակատարությունը:

Ըստ էության, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը և ընդդիմության ՄԻՊ թեկնածուն միասնական ջանքերով սադրեցին և խափանեցին նիստի բնականոն ընթացքը` լարելով իրավիճակն ու գեներացնելով անհանդուրժողականության մթնոլորտ, հող նախապատրաստելով դրսում սպասող հավաքի մասնակիցների համար։

Վստահ եմ` հաշվարկն այն էր, որ իրավիճակն էլ ավելի կլարվի և ինչ-որ պահի դրսում հավաքվածները անկարգություններ կհրահրեն։

Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստից հետո այդ հավաքին միացավ և ելույթ ունեցավ նաև Էդգար Ղազարյանը: Սա լավագույնս ապացուցում  է, որ հանձնաժողովի նիստում կատարվողը և ԱԺ դիմաց տեղի ունեցած հավաքը սինխրոնացված էր և գործում էր մեկ նպատակի բռնության էսկալացիայի համար:

Վերը նշված իրադարձությունների  վերաբերյալ հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը` դեպքերի փոխկապակցվածությունը, նշածս անձանց համագործակցությունը, իսկ հետո նաև հնչած արտահայտություններն ուսումնասիրելու և իրավական գնահատական տալու համար։

Ինքս պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ Գլխավոր դատախազություն` հանգամանքներն ուսումնասիրելու կապակցությամբ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930