Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարների կոմիտեն կարող է վերահսկել ՄԻԵԴ-ի վերջնական վճիռների կատարումը, ոչ թե միջանկյալ միջոցի կատարումը»․ Քլար Օվեյը՝ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ որոշումը չկատարելու մասին

Ապրիլ 05,2023 21:01

«Նախարարների կոմիտեն կարող է վերահսկել ՄԻԵԴ-ի վերջնական վճիռների կատարումը, ոչ թե միջանկյալ միջոցի կատարումը»,-Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվություն հրապարակմանը նախորդած առցանց մեդիա ճեպազրույցի ժամանակ Aravot.am-ի փաստմանը՝ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ պահանջը՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ և շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը և հարցին՝ ի՞նչ գործիքակազմ կա Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, օրինակ՝ Նախարարների կոմիտեն, այսպես պատասխանեց Եվրոպայի խորհրդի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Քլար Օվեյը։

Նա, շարունակելով թեման, ասաց․ «ՄԻԵԴ-ը կարող է պահանջել հրատապ միջոցներ կիրառել 39-րդ հոդվածի համաձայն, ինչը արել է Ադրբեջանի նկատմամբ։ Բայց Կոնվենցիայի համակարգով Նախարարների կոմիտեն չունի որևէ դերակատարություն վերահսկելու միջանկյալ միջոցի կատարումը։ Սա միայն ՄԻԵԴ-ի է, այլ ոչ Նախարարների կոմիտեի տիրույթում է։ Այնպես որ, Նախարարների կոմիտեն այստեղ ոչինչ անել չի կարող։

Հարցին՝ ի՞նչ միտումներ կան կապված ՀՀ-ի՝ ՄԻԵԴ-ի վճիռների կատարման հարցում և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն ՀՀ իշխանությունները, Քլար Օվեյը նշեց․ «Հայաստանի հետ շատ լավ համագործակցություն ունենք։ 57 սպասող գանգատներ ունենք։ Մի շարք գանգատներ ունենք՝ կապված ոստիկանության վատ վերաբերմունքի, քրեակատարողական հիմնարկներում անձանց առողջության հարցերով։ Կարևոր են «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերը։ Ընդհանուր առմամբ՝ ՀՀ իշխանությունները նպատակադրված են Նախարարների կոմիտեի հետ համագործակցել և տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ համակարգված քայլեր ձեռնարկելու համար»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930