Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ պատմություն ենք ընտրել՝ ճիշտ դերասանական կազմով». «Հարսանեկան Ping-Pong»՝ պարոնյանական բեմում

Ապրիլ 05,2023 17:47

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Հարսանեկան Ping-Pong» ներկայացման առաջնախաղը:

Ներկայացման ռեժիսորն Արշո Հարությունյանն է: Դերերում են Գոռ Հակոբյանը, Իննա Խոջամիրյանը, Լևոն Հախվերդյանը, Անի Խաչիկյանը և Մանե Մխոյանը:

«Մոտ երկու տարի պահանջվել է, որ «հասնենք» պրեմիերային, քանի որ սցենարային լուծումները մի փոքր բարդ էին, բայց երբ որոշեցինք՝ ինչ գործ պետք է բեմ բարձրանա, մենք դիմեցինք Արշո Հարությունյանին և սկսեցինք աշխատանքները»,- ասաց ներկայացման պրոդյուսերներից Արման Միտոյանը:

Մյուս պրոդյուսերը՝ Տիգրան Վիրաբյանը, որը նաեւ մտահղացման հեղինակն է, հավելեց. «Տարբեր պիեսների միքս է ներկայացված, նաև հայաֆիկացված տարբերակով, իսկ բեմում են արտիստներ, որոնք լավագույնս կկարողանային արտացոլել կերպարներին և գույն տալ նրանց»: Նրա խոսքով՝ ներկայացումը դիտելուց հետո համոզվել է՝ ճիշտ պատմություն են ընտրել՝ ճիշտ դերասանական կազմով:

«Ռեժիսորի հետ կարողացել ենք հրաշալի ստեղծագործական խումբ հավաքել։ Փորձերի ընթացքում հասկացանք, որ մեր խումբը կամաց-կամաց վերածվում է մի ընտանիքի, եւ այսօր արդեն բեմում նրանք կարողացան ապացուցել, որ իրենցից յուրաքանչյուրը շատ սիրում է իր աշխատանքը, եւ հանդիսատեսի բուռն արձագանքը գալիս է ապացուցելու, որ մենք չենք սխալվել պիեսի ու դերասանական կազմի ընտրության հարցում։ Արդեն ունենք շրջագայելու առաջարկներ»,-նշեց մեր զրուցակիցը։

 Լիլիթ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930