Ա1+. «Ես դոպինգ չեմ արել, գլխիս սարքում են»․ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Հենրիկ Սահակյանը նշում է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում չեն ցանկանում, որ ինքը հաջողությունների հասնի և պարբերաբար իր առջև արհեստական խոչընդոտներ են ստեղծում։
2021թ․ մարզիկը դարձել է Հայաստանի երիտասարդների բռնցքամարտի չեմպիոն, ապա Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն․ «Հայաստանից հետո գնացինք Բուլղարիա մրցումների, Բուլղարիայից հետ գալուց հավաքականի մարզիչն ասաց ինձ, որ արգելված նյութ է եղել իմ օրգանիզմում։ Դիմեցի ֆեդերացիային, բայց ֆեդերացիան իմ կողքին չի»։
Բռնցքամարտիկի մարզիչ Սամվել Պողոսյանի կարծիքով, մարզիկների նկատմամբ խտրական վերաբերմունք կա․ «Առաջին դեպքը չի, արդեն երեք տարի է, որ չեն ուզում Հենոյին տեսնել հավաքականում»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: