«Ի՞նչ վիճակ է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում։ Շահագործվող մասը համապատասխանո՞ւմ է նորմերին»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանին (լուսանկարում) հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Արմեն Դանիելյանը պատասխանեց, որ քննության վերաբերյալ այս պահին տեղեկությունների չի տիրապետում, իսկ շահագործվող մասում տեսչական մարմինը կանոնավոր հսկողություն է իրականացնում․ «Այնքանով, որքանով հնարավոր է շահագործել, տեսչական մարմինը թույլատրել է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ