Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը չունի տեղեկատվություն՝ ՀՀ ներկրված տեխնիկական աղի օգտագործման վերաբերյալ

Ապրիլ 05,2023 17:23

Aravot.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեց՝ գերատեսչությունն ունի՞ տվյալներ, տեղեկատվություն, թե օրինակ տնտեսության որ ճյուղերում է օգտագործվել 2022թ. Հայաստան ներմուծված ավելի քան 6000 տոննա արդյունաբերական աղը, քանի որ ահազանգեր կան, որ այն իրացվում է որպես կերակրի աղ եւ օգտագործվում սննդի մեջ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Հակոբյանը` ի պատասխան մեր հարցման հետեւյալը փոխանցեց. «ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը չունի տեղեկատվություն Հայաստան ներկրված տեխնիկական աղի օգտագործման վերաբերյալ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանում և ընդհանրապես աշխարհում տեխնիկական աղը հիմնականում օգտագործվում է ճանապարհների և մայթերի մերկասառույցի դեմ, սեւ եւ գունավոր մետալուրգիայում, մեքենաշինություն եւ մետաղագործությունում, հովացման լուծույթներ պատրաստելու համար, բժշկության, կոսմետոլոգիայի, օճառի պատրաստման, մորթի եւ հումքի մշակման, անասնաբուծության մեջ»:

Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ՝ հաջորդիվ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930