Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննիչի որոշումը խմբագրելիս Աննա Վարդապետյանն իրավական սկզբունք խախտո՞ւմ էր»․ Անահիտ Մանասյանի տեսակետը

Ապրիլ 05,2023 17:15

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ապրիլի 4-ին իշխող ՔՊ-ից ՄԻՊ թեկնածու առաջադրված, գլխավոր դատախազի գործող տեղակալ Անահիտ Մանասյանը հարցերից մեկին ի պատասխան ասել էր՝ եթե ինքը գնահատական տա որեւէ քրեական գործի, կստացվի, որ որոշակի իրավական սկզբունքներ է խախտում։ Անահիտ Մանասյանի ճեպազրույցի ժամանակ երեկ Aravot.am-ը, հաշվի առնելով վերոնշյալ պնդումը, հարցրել է․ «Ձեր կարծիքով, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրավական սկզբունքներ խախտո՞ւմ էր, երբ խմբագրում էր Ռուբեն Հայրապետյանի որդուն մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի որոշումը։ Աղմուկ հանած այն հայտնի դեպքի մասին է խոսքը»։

Անահիտ Մանասյանը պատասխանել է․ «Եթե չեմ սխալվում, այդ մասով դատական ակտ կա։ Հետեւաբար, դատական ակտով հարցի պատասխանը, ենթադրում եմ, տրված է»։

Նկատառմանն ի պատասխան, որ երեւույթի մասին էր հարցադրումը, Անահիտ Մանասյանը նշել է․ «Իմ կարծիքը չի կարող դատական ակտին հակասող հայտարարությունների տեսքով լինել, որովհետեւ դատական իշխանությունն իրականացնող մարմիններ կան, եւ դրանց մեկնաբանելն, ըստ էության, իմ գործառույթը չէ»։

Հիշեցնենք՝ վարչապետի օգնական եղած ժամանակ Աննա Վարդապետյանի կողմից վերոնշյալ գործողությունների հետքերով հաղորդում էր ներկայացվել հանցագործության մասին, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր, քանի որ քննիչի գործողություններին ապօրինի ներգործության հանգամանքը չէր հիմնավորվել: Ենթադրաբար, տիկին Մանասյանն ԱԱԾ-ի հենց այս որոշումը նկատի ուներ, ոչ թե դատական ակտը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930