«Սպուտնիկ Արմենիա». Երեկ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին մի խումբ ադրբեջանցի «ակտիվիստներ» փորձել են փակել Լեռնային Ղարաբաղի 27 բնակիչների անցումը, որոնք խաղաղապահների ուղեկցությամբ վերադառնում էին իրենց տներ։ Ադրբեջանցիների միջամտության հետևանքով չորս կնոջ ինքնազգացողությունը վատացել է, երեքը կորցրել են գիտակցությունը, ադրբեջանական շտապօգնության մեքենաներով նրանց տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ դեպքի մանրամասներին չի տիրապետում, սակայն նշել է, որ ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են իրենց ուժերի սահմաններում՝ Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքն ապահովելու համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: