Ապրիլի 5-ին, ժամը 11:13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաները:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Շ․, ծնված 1995 թ․) և «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1980 թ․)․ «Iveco» մակնիշի բեռնատարից առկա է վառելիքի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը, իսկ «Iveco» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Կարդացեք նաև
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Iveco» մակնիշի բեռնատարը, Յ. Շ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն