Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նկատել ենք՝ ԱԺ որոշ պատգամավորների անհարգալից վերաբերմունքի դրսեւորումներ լրագրողների նկատմամբ. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ

Ապրիլ 05,2023 15:52

«Յուրաքանչյուր տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբ գրավոր դիմում ենք բոլոր հեռարձակողներին, խնդրանքով, որ տեղեկացնեն, թե եղե՞լ են ճնշումներ իշխանության տարբեր ճյուղերի կամ պետական ինստիտուտների կողմից, գրեթե ոչ մի հեռարձակող նման բողոք չի ներկայացրել, բացառությամբ երեք հեռարձակողի: Մեզ համար էական նշանակություն ունի միայն մեկ բողոք: 5-րդ ալիքը մեր ուշադրությունն էր հրավիրել խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների պահվածքի վրա, որոնք լրագրողների հարցադրումներին արձագանքում են զայրույթով, օգտագործում են զրպարտության տարրեր պարունակող վիրավորական հռետորաբանություն»,- երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով, հանձնաժողովն էլ է նկատել ԱԺ որոշ պատգամավորների խտրական, անհարգալից վերաբերմունքի դրսեւորումներ լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ, սակայն այդպիսի դրսեւորումները, ըստ նրա, համատարած բնույթ չեն կրում. «Սա շտկելու խնդիր է»:

Հետո իր կողմից խրատեց՝ պետք է բացառել կողմնակալ վերաբերմունքը. «Բացառիկ փոքրիկ բողոքներից էր։ Ավելի շատ տեսնում ենք ճնշում ոչ թե իշխանությունների, պետական ինստիտուտների կողմից, այլ հիմնադիրների՝ ֆինանսատնտեսական ու քաղաքական ուժերի կողմից, որոնք ֆինանսավորում են այս կամ այն լրատվամիջոցը, փորձում են միջամտել այդ լրատվամիջոցների ե՛ւ կադրային, ե՛ւ խմբագրական քաղաքականությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930