Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նիստն անցավ պատմական խայտառակություններով. Թագուհի Թովմասյան

Ապրիլ 05,2023 15:11

Ցավով պետք է արձանագրեմ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն անցավ մարդու իրավունքների խախտման կոպտագույն դրսևորումներով, խոսքի ազատության ոտնահարման դրվագներով։

Ես և ընդդիմության թեկնածուն փաստացի մենակ պայքարում էինք իշխանական խմբակցության մոտ 40 պատգամավորների դեմ, և Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն անցավ խիստ անհավասար պայմաններում։

– Երբ իշխող խմբակցության մի շարք ներկայացուցիչներով ասում եք նույն բանը, դա չի նշանակում, որ դուք ասում եք ճշմարտությունը, այլ ուղղակի նշանակում է, որ բոլորով ասում եք նույն բանը: Մինչդեռ ճշմարտությունը միշտ լինում է այնտեղ, որտեղ երկար են փնտրում, ու դուք, գոնե, դրա մասին շատ լավ պիտի իմանայիք։

Այդուհանդերձ, խոսելով հանդուրժողականության մթնոլորտի մասին, ես խիստ կարևորում եմ այդ մթնոլորտի ձևավորումը և գոնե ինքս իմ գործունեության ընթացքում մշտապես և՛ իմ խոսույթով, և՛ իմ վարքագծով նպաստել եմ այդ իրավիճակի ձևավորմանը…

Իսկ այսօր ես ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի քաղաքացիներից, որ ինձ չհաջողվեց զսպել պատգամավորին ոչ հարիր վարքագծով հանդես եկող իշխանական խմբակցության ներկայացուցիչներին, և ես չկարողացա իսկապես կանխել հնչած վիրավորանքները, որովհետև ֆիզիկապես չէի կարող որևէ մեկի բերանը փակել…

ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նիստն անցավ պատմական խայտառակություններով…

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ
մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930