Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախում հստակ պետք է պահանջեն, որ խաղաղապահները թույլ չտան ստուգել իրենց մեքենաները, առավել ևս՝ ահաբեկել մարդկանց, սա անթույլատրելի է. Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 05,2023 14:06

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երեկ երեկոյան ադրբեջանցիները ոչ միայն ահաբեկում են ռուս խաղաղապահների մեքենայով անցնող հայ կանանց, երեխաներին ու մեծահասակներին, ինչի հետևանքով նրանցից մի քանիսի ինքնազգացողություն վատանում է, այլ հետո էլ՝ ադրբեջանցիները որոշում են շոու կազմակերպել, իբրև ադրբեջանական շտապօգնության մեքենաներով ուշագնացներին տանել Ստեփանակերտ:
Խաղաղապահների մեքենաներում գտնվող Արցախի հայերի մեծ մասին էլ թույլ չեն տալիս մտնել Ստեփանակերտ, հարկադրված հետ են գնում Գորիս:

Այսօր շտապօգնության մեքենան քշած ադրբեջանցի վարորդը ասում է. «Ես հպարտություն է զգում, երբ մոտեցա Խանքենդիին (Ստեփանակերտին)»:

Նա նաև հպարտություն է զգում, որ պետական մակարդակով ահաբեկում են հայերին, որ չեն թողնում իրենց տանը խաղաղ ապրել, որ ճանապարհը փակ են պահում, որ ագրեսիայի են գնում, այնքան բան ունի «հպարտանալու» Ադրբեջանի սույն քաղաքացին:

Արցախում հստակ պետք է պահանջեն, որ խաղաղապահները թույլ չտան ստուգել իրենց մեքենաները, առավել ևս՝ ահաբեկել մարդկանց, սա անթույլատրելի է: Սա նաև Ադրբեջանի՝ մեր դեմ հայտարարած հոգեբանական պատերազմի կարևոր բաղադրիչ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930