Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանն ապրիլի 3-ի դրությամբ ողջ է. ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են նրան. «Փաստինֆո»

Ապրիլ 05,2023 13:48

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ապրիլի 3-ին տեսակցել են Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո գերեվարված, ապա՝ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԿԽՄԿ-ից։

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվեց եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնացել՝ անձնական իրերի հետևից։ Մարալ Նաջարյանը Լիբանանի Կառավարության ջանքերով 2021 թվականի մարտին ազատվել էր ադրբեջանական գերությունի, իսկ Վիգեն Էուլջեքյանը 2021թ հունիսին Բաքվում դատապարտվել է ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։

Ապրիլի 1-ի վաղ առավոտյան սոցիալական ցանցում և մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Վիգեն Էուլջեքյանը Բաքվի բանտում խոշտանգումների ենթարկվելով դաժանաբար սպանվել է։ Օրեր շարունակ մամուլում շրջանառվող տեղեկությունը, ինչպես պարզվեց, իրականությանը չի համապատասխանում։ Ապրիլի 3-ի դրությամբ՝ Վիգեն Էուլջեքյանը ողջ է։

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց , որ ապրիլի 3-ին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Վիգեն Էուլջեքյանին, առանձնազրույց ունեցել։

«Հնարավորություն է տրվել նաև հեռախոսազանգ կատարել ընտանիքի անդամների հետ և այլ կապի միջոցների կիրառում»,- նշեց Ամատունին։

Ինչ վերաբերում է Վիգեն Էուլջեքյանի առողջական վիճակին և պահման պայմաններին, արդյո՞ք խոշտանգման, բռնության հետքեր հայտնաբերվել են, Ամատունին նշեց. «Մենք չենք կարող որևէ մանրամասներ հաղորդել առողջական վիճակի, պահման պայմանների մասին, բայց, իհարկե, դա գտնվում է մեր ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով, որ տեսակցության առանցքը հենց դա է։ Այսինքն, անձանց, որոնք պահվում են մյուս կողմում, տեսակցելու հիմնական նպատակը հենց դա է, որ հետևենք նրանց պահման պայմաններին, առողջական վիճակին և հնարավորություն տանք, որ կարողանան կապը պահել ընտանիքի անդամների հետ։ Այս տեսակցության շրջանակներում ևս այդ բոլոր հարցերին անդրադարձել ենք, բայց չեմ կարող որևէ մանրամասներ հաղորդել, քանի որ դրանք մնում են միայն մեր և իշխանությունների քննարկման թեման»։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930