Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը հո միայն պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի. Քրիստինե Վարդանյան

Ապրիլ 05,2023 13:23

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրավական առումով ՀՀ-ի համար Երևանի և Ստեփանակերտի հայկական անձնագիր ունեցող բնակիչները նույն կարգավիճակն ունեն` երկուսի անվտանգության երաշխավորն էլ ՀՀ-ն է, երկուսն էլ գտնվում են ՀՀ հովանու ներքո:

Հիմա ամեն անգամ, երբ արցախցիների նկատմամբ իրենց տուն ուղևորվելիս հարձակում է լինում, մենք լավագույն դեպքում տեսնում ենք ռուս խաղաղապահների ներկայությունը:

Անհասկանալի է, եթե ազգությամբ հայերին`կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում չեն ուղեկցելու ճանաչված հայկական պետության ներկայացուցիչները, եթե այսքան ուռճացված պետական համակարգում չի գտնվելու մեկը` որը նստի մեքենա այդ մարդկանց հետ, գնա Ստեփանակերտ, խնդիր առաջանալու դեպքում կարգավորի հարցերը` էլ հայ ժողովրդի ինչի՞ն են պետք այդ ներկայացուցիչները:

Իշխանությունը հո մենակ պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930