Լրահոս
Օրվա լրահոսը

Մանասյանը ոչ մի խոսք չասաց անհավասար պայմանների մասին: Պարտավոր էր ասել, որովհետև հենց այստեղից է սկսվում մարդու իրավունքների պաշտպանությունը. Ժաննա Ալեքսանյան

Ապրիլ 05,2023 12:40

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Ազգային ժողովում ՄԻՊ թեկնածուներին ներկայացնելիս ՔՊ-ականները հնարավորություն չտվեցին ներկայանալու նրանցից մեկին՝ Էդգար Ղազարյանին: Իրենց թեկնածուին անցկացնելու համար գործի էր դրվել փողոցային բառապաշարն ու ագրեսիան։ Սա մի խայտառակ ներկայացում էր, անվայել պահվածք։ Իսկ երբ հայտնվեց ցանկալի թեկնածուն՝ Անահիտ Մանասյանը, նա ոչ մի խոսք չասաց այս, մեղմ ասած, անհավասար պայմանների մասին: Պարտավոր էր ասել, որովհետև հենց այստեղից է սկսվում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Պետք է առաջ շարժվել մաքուր ճանապարհներով, այլապես տեղ չես հասնի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930