Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն ավանդաբար հանդես է եկել որպես սննդամթերքի արտահանող, սակայն մենք փորձում ենք կենտրոնանալ միջին և բարձր տեխնոլոգիական ապրանքների վրա». Վահան Քերոբյան

Ապրիլ 05,2023 11:53

Նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանման վերաբերյալ շնորհանդեսը։

Միջոցառման ընթացքում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոն հանգամանորեն ներկայացրել է համակարգի կիրառման ընթացակարգերն ու արտահանման ընդլայնման հնարավորությունները։ Միջոցառմանը ներկա էր նաև ԱՄՆ առևտրի ներկայացուցչի (USTR) Եվրոպայի և Միջին Արևելքի գրասենյակի տնօրեն Ջեյսոն Բանթինը։

Վահան Քերոբյանն իր խոսքում նշել է․ «Հայաստանն ավանդաբար հանդես է եկել որպես սննդամթերքի արտահանող, սակայն մենք փորձում ենք փոխել կառուցվածքը և առավել կենտրոնանալ միջին և բարձր տեխնոլոգիական ապրանքների վրա»։ Նախարարը նաև հավելել է, որ այսօր առավել հեռանկարային է մասնավորապես արևային պանելների արտահանումը։

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930