Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացառիկ բարդ վիրահատություն. կատարվել է ծնոտի ռեկոնստրուկցիա կողոսկրի միջոցով

Ապրիլ 05,2023 11:23

65 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել մարտի 7-ին՝ գանգատվելով բերանի խոռոչում չլավացող վերքից, կլման ակտի խանգարումից, ստորին ծնոտի աջ կեսում ցավի առկայությունից:

Հետազոտությունների արդյունքում բուժառուի մոտ հայտնաբերվել է բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղ՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի ինվազիայով (ներթափանցումով):

Որոշվել է կատարել վիրահատություն:

Վիրահատության ընթացքում

  •  հեռացվել է ուռուցքը՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի հետ՝ հոդելունի պահպանումով,
  • կատարվել է պարանոցի ֆունկցիոնալ սելեկտիվ լիմֆոդեսեկցիա (մեր բժիշկներին հաջողվել է պահպանել անատոմիական կարևոր կառուցվածքները՝ նյարդերը և անոթները),
  • կատարվել է ծնոտի ռեկոնստրուկցիա աուտոգեն կողոսկրի ազատ գրաֆթով (բուժառուի կողոսկրը դարձրել են ծնոտի մաս):

Պարոն Տիգրանը հպարտությամբ պատմում է իր այգու մասին: Ասում՝ գրեթե բոլոր ծառատեսակներից ունի, վերջնական կազդուրվելուց հետո կվերադառնա ու հողից կարոտը կառնի:

Համաձայնում է նկարվել՝ ասելով՝ թող իմանան՝ ինչ վիրահատություններ են անում մեր երկրում, թե ինչպես են մարդկանց կյանքեր փրկում, ինչ հրաշքներ գործում:

Հ.Գ. Ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը կարող է դառնալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղի պատճառ:

Պարոն Տիգրանը վստահաբար շեշտում է՝ այլևս չի ծխելու, ու եթե իմանար, որ նման բան կարող է առաջացնել ծխախոտը, առաջ էլ չէր ծխի:

Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930