Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանա-ադրբեջանական դիվանագիտական «փոխհրաձգության» մեջ Բաքուն պարտվում է․ «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 05,2023 10:54

Ադրբեջանն առաջին անգամ իր արտաքին գերատեսչության մակարդակով Իրանին մեղադրում է զինված միջադեպ կազմակերպելու մեջ: Միջադեպ, որի շուրջ միայն անորոշություններ են եւ բազմաթիվ անպատասխան հարցեր: Ստացվում է, որ Ադրբեջանը՝ իր արտաքին գործերի նախարարի՝ Իսրայելից վերադառնալուց հետո կտրուկ փոխեց սեփական հռետորաբանությունը եւ աննախադեպ մեղադրանքներ ուղղեց Թեհրանին:

Բանն այն է, որ Ադրբեջանն ուղղակի չի կարող մերժել այն պետությանը, որը համարվում է պաշտպանության ոլորտում իր առաջին գործընկերը: Ավելորդ չէ հիշելը, որ 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանն իր բանակի սպառազինության հիմնական մասը գնել է այդ պետությունից: Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային ինստիտուտի տվյալների՝ 2016-20 թթ. Ադրբեջանի գնած զենքի խմբաքանակների մոտ 70 տոկոսը մատակարարվել է Իսրայելից: Այս միտումը շարունակվել է նաեւ 2020 թ. Արցախի դեմ իրականացված ագրեսիայից հետո: Պարզ է, որ նման աջակցություն ստացած Բաքուն ի վիճակի չի լինի մերժել Իսրայելի որեւէ առաջարկ եւ այդ առումով հայտնվել է ծանր իրավիճակում:

Ունենալով շիա հավատի հետեւորդ բազմամիլիոնանոց թալիշ եւ թաթ համայնքներ, որոնք բացահայտ հայտարարում են, թե երբեւէ դուրս չեն գա իրենց պատմական հայրենիք համարվող Իրանի դեմ, պաշտոնական Բաքուն լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Միանշանակ է, որ Բաքվի հակաիրանական այս կեցվածքը չի ողջունում այդ երկրի քաղաքացիների մեծ մասը, եւ այսօր վերջինս ավելի շատ խնդիր ունի իր քաղաքացիների հարցերին պատասխանելու, քան դրսից հնչեցվածներին, հետեւաբար՝ իրանա-ադրբեջանական դիվանագիտական «փոխհրաձգության» մեջ Բաքուն պարտվում է՝ մի կողմից չկարողանալավ բացահայտ հայտարարել Իսրայելի հակաիրանական գիծը պաշտպանելու մասին, մյուս կողմից՝ իր քաղաքացիների տրամադրությունները բավարարելու հարցում: Փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտ պահին ադրբեջանական իշխանությունները կարող են գործողության դիմել առանց սեփական քաղաքացիների կարծիքը հարցնելու, բայց հիպոթետիկ այդ քայլերն էականորեն այլ հետեւանքներ կարող են բերել՝ հաշվի առնելով Իրանի ահռելի ազդեցությունն ադրբեջանական շիա համայնքի վրա:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930