Ապրիլի 5-ին, ժամը 02:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է երկհարկանի տուն:
Կարդացեք նաև
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։23-ին, մարվել՝ 04։33-ին։ Այրվել են երկհարկանի տունը (մոտ 70 քմ, չբնակեցված) և կից տան բաց պատշգամբի տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 2 քմ հատված:
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն