Երեւանի ավագանու անդամ, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
2022թ-ի սեպտեմբերին ՀՀ սահմանները հարձակման ենթարկվեցին, տարածաշրջանում ով չալարեց՝ տեսակետ ասեց, իսկ «իմաստնության ու փորձի շտեմարան» առաջին նախագահը լռեց:
Հետո ՀՀ եկան եվրոդիտորդները ՝ՌԴ-ից մինչև ԱՄՆ ու Ավստրալիա, քաղաքական գնահատական ու տեսակետ ասեցին. առաջին նախագահի համար դա ՀՀ֊ի հետ կապ չունեցող իրադարձություն էր։
100+ օր Լաչինի միջանցքը փակ է. ՄԱԿ-ը, ԱԽ-ը , երկու անգամ քննել են ՀՀ կառավարության հայցադիմումները, Մինսկի խմբի համանախագահները առանձին-առանձին այցելել են Հայաստան, ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, ՌԴ նախագահի, Գերմանիայի կանցլերի, ՆԱՏՕ քարտուղարի հետ. առաջին նախագահի կողմից զրո տեսակետ, քար լռություն:
Կարդացեք նաև
Հավանաբար այդ ընթացքում ուսումնասիրում էր, թե իր նման «քաղաքական տիտաններից» էլ ո՞ւմ է սեփական ժողովուրդը դավաճան անվանել, որ ինքն իրեն մխիթարի։ Ու հիմա «աշխարհացունց այս իրադարձությանը, դեմոկրատիայի նման ոտնահարմանը, հայի արժանապատվության նման վիրավորանքին» ՀՀ առաջին նախագահի քաղաքավարի սիրտը չդիմացավ ու պահանջեց Ալեն Սիմոնյանի հրաժարականը։