Ապրիլի 4-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը բարձր գնահատեց Սլովակիայի խորհրդարանական պատվիրակության այցը՝ ընդգծելով խորհրդարանական շփումների և դիվանագիտության կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-սլովակյան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառելով երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությունը:
Նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: Պարույր Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ