Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաձայնում ենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին և հասցեական արձագանքներ. Ալեն Սիմոնյան

Ապրիլ 04,2023 17:28

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 4-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ուրախ է պատվիրակության կազմում տեսնել նաեւ մեր հայրենակից Արին Կարապետին:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ հավելելով, որ Շվեդիան նաեւ կարեւոր գործընկերներից է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԵՄ խորհրդում նախագահության ստանձման առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:

Կողմերը փաստել են Հայաստան-Շվեդիա խորհրդարանական կապերի զարգացման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ շփումների խթանման հարցում բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի կողմից ադրբեջանական ռազմական ագրեսիան դատապարտող, Լաչինի միջանցքի արգելափակման, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման հրամայականի, ինչպես նաեւ ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունների վերաբերյալ հայտարարությունների համար:

Ներկայացնելով այս պահին տիրող իրավիճակը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից եւ հետագա ագրեսիվ գործողությունների կանխումն առաջնահերթ խնդիր է՝ կարեւորելով ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում Շվեդիայի ցուցաբերած աջակցությունը:

«Շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը մեծացնի ճնշումը Բաքվի վրա՝ դադարեցնելու իր հակահայկական քաղաքականությունը: Բարձրաձայնում ենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին եւ ակնկալում մեր միջազգային գործընկերների հասցեական արձագանքները»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930