Առաջարկում եմ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2023 թվականի ապրիլի 11-ը, ժամը 10:00-ին: Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:
«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ մարտի 17-ի հրաժարականը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով ու 4-րդ մասով՝ առաջարկում եմ Հրաչյա Սարգսյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարած 2023թ.-ի մարտի 17-ից: Միաժամանակ, ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.3 հոդվածի առաջին մասով՝ առաջարկում եմ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2023 թվականի ապրիլի 11-ը, ժամը 10:00-ին»,-ասաց նա:
Քաղաքապետի պաշտոնակատարը քվեարկության դրեց ապրիլի 11—ին, ժամը 10:00-ին ավագանու արտահերթ նիստ հրավիրելու հարցը:
Հայտարարությամբ հանդես եկած «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը նշեց. «Մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել: Այս պահի դրությամբ մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ քաղաքապետի ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրության անհրաժեշտություն էլ չի լինի
Կարդացեք նաև
«Իմ քայլը» խմբակցության 39 անդամի կողմ ձայներով որոշեց ապրիլի 11-ին ժամը 10:00-ին հրավիրել ավագանու նիստ:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ