Ռուսաստանահայ երգիծաբան Միշա Գալուստյանն Instagram-ի իր էջում գրել է.
«Տեսնում եմ, որ որոշ ԶԼՄ-ներ խառնվել են իրար, որ ես Հայաստանի քաղաքացիություն եմ ստացել: Ցանկանում եմ պարզաբանում մտցնել, որպեսզի որևէ թյուրըմբռնում չլինի:
Առաջին հերթին, ես հայ եմ, և ես հպարտանում եմ դրանով: Հայաստանն իմ պատմական և էթնիկ հայրենիքն է, որը, ես կարծում եմ, միշտ բարիդրացիական և բարեկամական կլինի Ռուսաստանի նկատմամբ:
Դրանից այն կողմ պարտավոր էլ չեմ մեկնաբանել: Բայց այնուամենայնիվ.
Կարդացեք նաև
Թուլացեք: Ես սիրում եմ Ռուսաստանը և ոչ մի տեղ էլ չեմ թռնում, ոմանց նման: Ես այստեղ ունեմ բազմաթիվ ընկերներ, աշխատանք, կապեր, երկրպագուներ: Ռուսաստանն իմ հայրենիքն է և վերջ»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ