Լրահոս
Օրվա լրահոսը

Կձերբակալվի արդյո՞ք Թրամփը. երեքշաբթի օրը նախկին նախագահը կկանգնի դատարանի առջև. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 03,2023 23:59

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է դատական պայքարի, ասել է նրա փաստաբանը: Թրամփը  պատրաստվում է երեքշաբթի օրը կանգնել դատարանի առջև իրեն առաջադրվող մեղադրանքների վերաբերյալ գործի շրջանակում

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան ABC-ի եթերում անդրադարձել է իր պաշտպանյալին առաջադրվող մեղադրանքներին ու առաջիկա դատական նիստին:

«Հուսով եմ՝ հնարավորինս արագ, ներս կմտնենք դահլիճ ու դուրս կգանգ այնտեղից: Դա, ի վերջո, սովորական դատավարություն է, որի ընթացակարգով պետք է կանգնենք դատավորի առջև, ասենք՝ մեղավոր չենք: Մենք ժամանակացույց կսահմանենք միջնորդություններ ներկայացնելու համար և այսպիսով առաջ կշարժվենք»,- ասում է Թրամփի փաստաբանը:

Մեղադրանքները պահպանվում են, սակայն իրավական փորձագետների կարծիքով գործը կարող է կենտրոնանալ պոռնոաստղ Սթորմի Դենիելսի հետ հաշտության համաձայնագրի շուրջ գրավոր փաստաթղթերի ենթադրյալ կեղծման վրա:

Տակոպինան կարծում է, որ գործը թերի է և ունի քաղաքական դրդապատճառներ, սակայն չի կիսում նախագահող դատավորի անաչառ չլինելու վերաբերյալ Թրամփի մտահոգությունները:

«Չեմ կարծում եմ, որ գործը վարող դատավորը կողմնակալ է: Ինչպես կարող եմ այդպիսի պնդում անել, եթե չեմ առնչվել դատավորի հետ և որևէ հիմքեր չունեմ հավատալու, որ նա կողմնակալ է»,- ասում է փաստաբանը:

Նախկին նախագահը նաև խիստ քննադատության է ենթարկել մեղադրող դատախազ Էլվին Բրեգին, որը մեղադրական եզրակացություն է ներկայացրել: Դա կարող է հակառակ արդյունքի հանգեցնել, պնդում է Մանհեթենի նախկին շրջանային դատախազ Սայրուս Վենսը NBC-ի «Meet the Press»-ին տված հարցազրույցում:

«Կառավարության գործունեությանը միջամտելը կամ սպառնալիքով կամ այլ կերպ կարող է ստիպել երդվյալ ատենակալներին փոխել իրենց կարծիքը գործի ծանրակշիռ լինելու հանգամանքի մասին»,- պնդում է նա:

Թրամփի փաստաբանները հայտնել են, որ Գաղտնի ծառայությունը երեքշաբթի օրը ներկա կգտնվի դատարանի շենքում և շրջակայքում խստացված անվտանգության ապահովման համար, երբ նախատեսվում է նախկին նախագահի մատնահետքերի հանձնման ու լուսանկարվելու ընթացակարգը նախքան մեղադրանքների առաջադրումը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930