Հայաստանում ներդրվում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2023թ․ մշակվելու են համակարգի ներդրման էլեկտրոնային և տեխնիկական գործիքները, հաջորդ տարվանից արդեն կընդունվեն առաջին հայտարարագրերը։
Համակարգը ներդրվելու է փուլերով՝ 3 տարվա ընթացքում՝ մինչև 2026թ․։ Հայտարարագիր կներկայացնեն Հայաստանի բոլոր չափահաս քաղաքացիները անկախ այն հանգամանքից՝ նրանք աշխատո՞ւմ են, գործազո՞ւրկ են, թե թոշակառու են։
Հայտարարագրերը պետք է ներկայացվեն Պետեկամուտների կոմիտե։ Կառավարությունն ասում է, որ այդ համակարգի ներդրմամբ ցանկանում է տեղեկություն ունենալ իր բոլոր քաղաքացիների մասին, թե որքան եկամուտ են ստանում նրանք։
Ասում է, որ այդ համակարգի ներդրմամբ նպատակ չունեն ավելացնելու հարկային բեռը կամ բյուջեի հավաքագրումները։ Բայց այն ունի թաքնված եկամուտները ստվերից հանելու նպատակ։ Եվ եթե այդ եկամուտները հարման ենթակա են, կհարկվեն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։