Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Մարդիկ ուզո՞ւմ են, որ իրենց իրավունքների պաշտպանությամբ առաջիկա վեց տարում զբաղվի գլխավոր դատախազի ընկերուհիներից մեկը»

Ապրիլ 03,2023 23:25

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը այսօր «Հայելի» ակումբում տեղեկացրեց, որ վաղը ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու են ՄԻՊ պաշտոնում «Միասին» հասարակական քաղաքական շարժման առաջարկով ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ առաջադրած՝ իր եւ ՔՊ խմբակցության առաջադրած ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունները: Նա նաեւ հանրությանը կոչ արեց վաղը ժամը 16։00-ին մասնակցել ԱԺ մուտքի մոտ Արցախի խնդիրներով հրավիրված հանրահավաքին՝ այդպես նաեւ մասնակից դառնալով իրենց իրավունքների պաշտպանության գործընթացին։ «Օրինակ, գան եւ որոշեն՝ իրենց իրավունքների պաշտպանությամբ առաջիկա վեց տարում պետք է զբաղվի քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված ընդդիմության թեկնածո՞ւն, թե՞ գլխավոր դատախազի ընկերուհիներից մեկը։

Ինձ շատ են ասում, թե ՔՊ-ն շատ է, միեւնույն է՝ քեզ չեն ընտրի։ Ես էլ պատասխանում եմ․ դուք տեսնում եք, ես չեմ տեսնո՞ւմ։ Եվ եթե դուք, որեւէ մեկը հաշտվում է դրա հետ, ես չեմ հաշտվում։ Ես պայքարում եմ։ Ես նամակ եմ գրել ՔՊ խմբակցության ղեկավարին, որ ուզում եմ իրենց հետ հանդիպել։ Այսօր գնացել եմ ԱԺ իրենց խմբակցության գրասենյակ։ Հարցնում եմ՝ նամակ էի գրել ձեզ, ո՞ւր եք, ի՞նչ եք անում։ Վախենում են պատասխանել, փախչում են։ Փախչում են խոսքից։ Ես հո իրենց աչքը, հոնքը չէի՞ կարգավորելու։ Ընդամենը պիտի խոսեմ։ Վախենում են այդ խոսքից»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930